Հմայիչ լինելու հնարքներ, որ պետք է իմանան բոլոր կանայք

17:20 • 14.07.17

 

Կանայք ամեն բան անում են գեղեցիկ ու հմայիչ լինելու համար, երբեմն, նույնիսկ չափն անցնում են։

 

Takprosto-ն գրում է, որ այս խորհուրդները կօգնեն մշտապես խնամված ու գրավիչ տեսք ունենալ և դրա համար շատ ջանք չգործադրել։ Ահա, թե ինչպես կարող եք հասնել այդ արդյունքին․

 

 

·         Դեմքի մարզումներ արեք։ Օրական 5 րոպե տրամադրեք դեմքի մկանները մարզելուն։ Այս մարզումը դեմքի մերսման է նման՝ բարձրացրեք այտերը, ձգեք ճակատի հատվածը, բարձրացրեք ու իջեցրեք հոնքերը։

 

 

·         Վարսերի «բախտը» թեք բացեք։ Այս հնարքը թույլ է տալիս վարսերի ծավալը տեսողական առումով մեծացնել, ինչն էլ գրավչություն է շնորհում։

 

 

·         Քսուքներ օգտագործելիս դրանք մերսող շարժումներով տարածեք։ Ցանկացած քսուք ավելի լավ կներծծվի և ավելի լավ ազդեցություն կունենա, եթե այն մերսող շարժումներով տարածեք։

 

 

·         Սկզբում վարսերը հարդարեք և միայն հետո դիմահարդարվեք։ Վարսահարդարման ընթացքում վարսերը կարող են դիպչել դեմքին ու փչացնել դիմահարդարումը, այդ պատճառով էլ սկզբում հարդարեք վարսերը, միայն հետո դիմահարդարվեք։

 

 

·         Մոռացեք արհեստական թարթիչների մասին։ Արհեստական թարթիչները փչացնում են կերպարը։ Այժմ նորաձև է միայն բնական գեղեցկությունը, այնպես որ դեն նետեք դրանք։

 

 

·         Չոր շամպուն օգտագործեք։ Չոր շամպունն անփոխարինելի է ճանապարհորդությունների մեկնելիս։ Պարզապես թափահարեք այն, փչեք վարսերի արմատներին ու սանրեք դրանք։

 

 

·         Հոնքերը դեպի վերև սանրեք։ Այս հնարքի շնորհիվ ավելի արտահայտիչ հայացք կունենաք, իսկ հոնքերը բնական ու խնամված տեսք կունենան։

 

 

·         Օծանելիքն ուսերին տարածեք։ Այդպես այն ավելի երկար կմնա ձեր մարմնին և չի կորցնի անուշաբույրը։

 

Հմայիչ լինելու հնարքներ, որ պետք է իմանան բոլոր կանայք