5 խորամանկություն անձրևոտ եղանակին սանրվածքը պահպանելու համար
Ամառային անձրևը չափազանց սպասված երևույթ է։ Տաք եղանակին անձրևի տակ քայլելը շատ հաճելի է, սակայն պետք չէ մոռանալ սանրվածքի մասին։ Անձրևը փչացնում է այն և վարսերը թաց ու խառնված տեսք են ստանում։
Tochka-ն գրում է, որ անձրևոտ եղանակին սանրվածքը պահպանելու մի քանի եղանակ կա, որոնք իմանալու դեպքում մշտապես գեղեցիկ վարսեր կունենաք՝ անկախ եղանակից։
· Խուսափեք տաք վարսահարդարման գործիքներից։ Այդպիսի գործիքներով կարելի է ուղղացնել կամ գանգրացնել վարսերը, սակայն անձրևոտ եղանակին դա անելն անիմաստ է։ Պարզապես լվացեք վարսերն ու չորացրեք դրանք վարսահարդարիչի միջին ջերմաստիճանով։ Չորացնելուց առաջ, անպայման, ջերմապաշտպան քսուք օգտագործեք։
· Գանգուր վարսերի համար սանրվածքներն ամրացնող քսուք օգտագործեք։ Շատերը վախենում են նման քսուքներից, քանի որ կարծում են, որ դրանք վարսերը յուղոտ են դարձնում, սակայն իրականում ճիշտ ընտրված ու որակով քսուքը միայն պաշտպանիչ հատկություններ ունի։ Այն հետ է մղում ջուրն ու թույլ չի տալիս, որ վարսերը կորցնեն իրենց տեսքը։

· Ուղիղ վարսերի համար ամրացնող փրփուր օգտագործեք։ Լվացած ու խոնավ վարսերի վրա մի փոքր ամրացնող փրփուր տարածեք ու վարսահարդարիչով չորացրեք դրանք։ Վարսերն ավելի փարթամ կդառնան, իսկ անձրևը չի կարողանա փչացնել դրանք։
· Քամին ու անձրևը ձեր օգտին օգտագործեք։ Այժմ նորաձև են փոքր-ինչ «անփույթ» սանրվածքները, այնպես որ մի վախեցեք քամուց։ Սակայն, եթե չեք ցանկանում իրական անփույթ տեսք ունենալ, ապա հետևեք, որ վարսերը մաքուր ու փայլուն լինեն։
· Հյուսքեր արեք։ Եթե ցանկանում եք անձրևոտ եղանակին գեղեցիկ սանրվածք ունենալ, ապա հյուսքեր արեք։ Դրանք թույլ չեն տա, որ վարսերն իրար խառնվեն, իսկ հյուսքերը քանդելուց հետո գեղեցիկ խոպոպներ կունենաք։







