Կարապի լճում անցկացվեց ձմերուկի 5-րդ փառատոնը (լուսանկարներ)
Մրցույթներ, մրցանակներ, հայտնի հյուրեր, համեղ հյուրասիրություն. «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում այսօր` hուլիսի 15-ին Կարապի լճի տարածքում անցկացվեց ձմերուկի հինգերորդ փառատոնը:
Փառատոնի հյուրերի և մասնակիցների համար հաճելի ու հետաքրքիր ժամանց էր նախատեսված. ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և իհարկե՝ ձմերուկի հյուրասիրություն ու համտեսում:
Մրցույթների հաղթողները ստացան մրցանակներ: Իսկ փառատոնը եզրափակվեց հայկական հանրաճանաչ երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրով:|










