Արհեստական արևայրուքը մաքրելու 4 խորամանկություն, որ պետք է իմանան բոլոր աղջիկները

18:46 • 17.07.17

Արհեստական արևայրուքը  բավականին դժվար է մաքրել։ Այն կայուն է և մաքրվում է միայն ժամանակի ընթացքում։

 

Interesnoznat-ը գրում է, որ կա մի քանի խորամանկություն, որոնց շնորհիվ կարող եք հեշտությամբ մաքրել արհեստական արևայրուքը։ Այս գործընթացը կարող է մի քանի ժամ խլել, սակայն բավականին արդյունավետ է։

 

Ահա, թե ինչպես կարելի է մաքրել արհեստական արևայրուքը․

 

1.      Լիմոնի հյութով։ Լիմոնը հայտնի է իր սպիտակեցնող հատկությամբ։ Արհեստական արևայրուքը մաքրելու համար քամեք 2 լիմոնի հյութը, հյութի մեջ կտորից անձեռոցիկ թրջեք, անձեռոցիկը 1-2 րոպե դրեք միկրոալիքային վառարանի մեջ և դրանով մաքրեք մաշկը։ Պարզապես համոզվեք, որ անձեռոցիկը շատ տաք չէ։

 

 

2.      Ատամի մածուկ։ Պատահում է, որ արհեստական արևայրուքը մաքրվում է, սակայն հետքեր է թողնում։ Դրանք մաքրելու համար ատամի մածուկ օգտագործեք։ Մերսող շարժումներով ատամի մածուկը տարածեք հետքերին ու դրանք կմաքրվեն։

 

 

3.      Սափրվելու փրփուր։ Արհեստական արևայրուքը մաքրելու ևս մեկ տարբերակ է սափրվելու փրփուրը։ Այն տարածեք մաշկի համապատասխան հատվածում և սափրեք այն։

 

 

4.      Էնզիմային դիմակ։ Էնզիմները սպիտակուցային նյութեր են, որոնք ազդում են նյութափոխանակության վրա։ Այդպիսի դիմակներ վաճառվում են մաշկի խնամքի պարագաներ վաճառով բոլոր խանութներում։ Իհարկե, այս դիմակն ավելի շատ համապատասխանում է դեմքի վրայից արհեստական արևայրուքի հետքերը մաքրելու համար։ Դիմակը հեռացնում է բոլոր հետքերն ու մաքրում է մաշկը։

 

Արհեստական արևայրուքը մաքրելու 4 խորամանկություն, որ պետք է իմանան բոլոր աղջիկները