4 պատճառ երբեք էժանագին վիետնամական հողաթափեր չհագնելու համար
Շատերը նախընտրում են ամռանը հողաթափեր կամ էլ վիետնամական հողաթափեր հագնել։ Դրանք ապահովվում են զովությունը, ինչպես նաև հարմար են ծովափերի համար։
Marketium-ը գրում է, որ սովորաբար վիետնամական հողաթափերը բավականին մատչելի են, սակայն պետք չէ հրապուրվել ցածր գնով։ Էժանագին վիետնամական հողաթափերը կարող են լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը։
Ահա 4 պատճառ երբեք էժանագին վիետնամական հողաթափեր չհագնելու համար․
1. Վնասվածքներ։ Պարզվում է, որ հողաթափերը ևս կարող են վնասվածքների պատճառ դառնալ։ Բանն այն է, որ այս հողաթափերը չեն «գրկում» ոտքը, ինչի հետևանքով էլ ոտքերն ամեն պահի կարող են սայթաքել։ Դրանք առավել վտանգավոր են ջրի վրայով քայլելու դեպքում, քանի որ այդ դեպքում սայթաքելու հնարավորությունն ավելի մեծ է։
2. Արագության բացակայություն։ Քանի որ նման էժանագին հողաթափերը լայն են ոտքերի համար, դրանցով հնարավոր չէ արագ քայլել։ Ոտքի մկանները փորձում են ամրացնել հողաթափը և հավելյալ մկանային լարվածություն է ստեղծվում։
3. Վտանգավոր նյութեր։ Սովորաբար էժանագին հողաթափերը մատչելի նյութերից են պատրաստում, որոնք կարող են մեծ վնաս հասցնել ձեր մաշկին։ Տարբեր տեսակի էժանագին ներկանյութերն ու ռետինե նյութերը կարող են բացասական հետքեր թողնել ձեր մաշկին։
4. Կոշտուկներ։ Ոտքերի լարվածության պատճառով հաճախ կոշտուկներ են առաջանում։ Այսպիսի հողաթափերով երկար քայլելու արդյունքում մատների արանքում կոշտուկներ ու կարմրածություն է առաջանում։







