«Հախճապակե տիկնիկ»․ կենդանի տիկնիկի տեսք ունեցող մոդելը համացանցի աստղ է դարձել
Բազմաթիվ մոդելներ փորձում են տիկնիկների տեսք ստանալ։ Նրանք դիմում են պլաստիկ վիրաբույժների ու պրոֆեսիոնալ դիմահարդարների օգնությանը, որպեսզի նմանվեն Բարբի կամ մեկ այն տիկնիկի։
Interesnoznat-ը գրում է, որ Կինա Շենն այս առումով բավականին հաջողակ է։ Նա բնատուր սպիտակ մաշկ ունի, տիկնիկի դիմագծեր ու խոշոր աչքեր։ Այսպիսի տեսք ունեցող մոդելները մեծ ճանաչում են ստանում ասիական երկրներում։ Կինան իրական աստղ է դարձել, քանի որ նրա արտաքինը գրավել է համացանցի հազարավոր օգտատերերին։ Շատերը կարծում են, որ շուտով նա կկարողանա մրցակցել նաև եվրոպական տիկնիկ-մոդելների հետ։















