5 հատկանիշ, որ հարաբերություններում արտաքին տեսքից ավելի կարևոր են

16:23 • 18.07.17

Արտաքին տեսքը շատ կարևոր է հարաբերություններում։ Մարդիկ հենց արտաքին տեսքի շնորհիվ են առաջին տպավորությունը ստանում ու կարծիք կազմում դիմացինի մասին։

 

Otvetnavse-ը գրում է, որ կան այնպիսի հատկանիշներ, որոնք առավել կարևոր են, քան արտաքին տեսքը։ Եթե ձեր ընտրյալը շատ գեղեցիկ է և արտաքնապես համապատասխանում է ձեր բոլոր ցանկություններին ու նախապատվություններին, սակայն օժտված չէ այս հատկանիշներով, ապա ձեր հարաբերությունները չեն կարող երկար կյանք  ունենալ։

 

·    Լսելու կարողություն։ Եթե ձեր ընտրյալը լսում է ձեզ, սակայն չի հասկանում, ապա դա լուրջ խնդիր է ձեզ համար։ Նա պետք է կարողանա իրոք լսել ձեզ, մտածել ձեր խնդիրների մասին։ Նրան պետք է հետաքրքրի այն ամենը, ինչ կատարվում է ձեր կյանքում։

 

·    Անկանխատեսելիություն։ Միապաղաղությունը հոգնեցնում ու ձանձրացնում է։ Ձեր հարաբերությունները չեն կարող կայուն ու ամուր լինել, եթե հաշվարկեք ձեր ամեն քայլն ու ամեն բան ծրագրի համաձայն անեք։ Առողջ հարաբերություններ ունենալու համար պետք է մի փոքր անկանխատեսելի լինել։

 

·    Զիջողականություն։ Առողջ ու ամուր հարաբերություններ ունենալու համար նաև պետք է կարողանալ փոխզիջումների գնալ։ Համառությունն ու եսասիրությունը միայն կործանում են հարաբերությունները։

 

·    Հոգատարություն։ Միմյանց հանդեպ հոգատար լինելու շնորհիվ կարելի է կայուն ու համերաշխ հարաբերություններ ունենալ, սակայն միմյանց խնդիրներն անտեսելու և արհամարհելու պատճառով ձեր հարաբերությունները կկործանվեն։

 

·    Անկեղծություն։ Սուտը քայքայում է հարաբերությունները։ Առաջին հերթին պետք է սեփական անձի հետ անկեղծ լինել և միայն հետո ձեր ընտրյալի։ Եղեք այնպիսին, ինչպիսին կաք ու մի փորձեք ավելի լավը կամ վատը երևալ։

5 հատկանիշ, որ հարաբերություններում արտաքին տեսքից ավելի կարևոր են