7 գործողություն, որ վկայում են ինչ-որ մեկից կախվածություն ունենալու մասին
Սոցիալական ցանցերը թույլ են տալիս ամեն վայրկյան կապի մեջ լինել, իմանալ, թե որտեղ է և ինչով է զբաղվում ձեր ընտրյալը։ Սակայն դրանց պատճառով մարդիկ սկսում են կախվածություն ձեռք բերել միմյանցից։
Creu-ն գրում է, որ այս գործողությունները վկայում են այն մասին, որ դուք կորցնում եք սեփական անհատականությունն ու ձեր ժամանակի հիմնական մասը ձեր ընտրյալին եք հատկացնում։ Նման հարաբերությունները, սովորաբար, երկար կյանք չեն ունենում, քանի որ մարդիկ անձնական տարածության կարիք ունեք։ Երբ զրկում եք նրան այդ տարածությունից, դա կործանում է ձեր հարաբերությունները։
Ահա, թե որ գործողություններն են փաստում, որ դուք կախվածություն ունեք նրանից ու ձեր հարաբերություններից․
· Եթե ամեն վայրկյան ստուգում եք, թե արդյոք նա կարդացել է ձեր հաղորդագրությունը։
· Եթե ստուգում եք, թե վերջին անգամ նա երբ է օնլայն եղել։
· Եթե նա չի պատասխանում ձեզ մեկ սոցիալական ցանցում, իսկ դուք սկսում եք այլ ցանցերում նրան հաղորդագրություններ գրել։
· Դուք միշտ առաջինն եք գրում։

· Եթե նա չի պատասխանում ձեր հաղորդագրություններին և դուք սկսում եք վիճել այդ պատճառով։
· Եթե դուք ընկերական շրջապատում եք, սակայն թույլ չեք տալիս, որ նա որոշ ժամանակով հեռանա ձեզնից։
· Եթե դուք փորձում եք հաճախ լինել այն վայրերում, որտեղ նա իր ազատ ժամանակն է անցկացնում։







