5 գաղտնիք, որոնց մասին չեն ասում կինոթատրոնների աշխատակիցները
Կինոթատրոնում սիրելի ֆիլմը դիտելն ավելի հետաքրքիր է դառնում։ Ձայնային ու տեսողական էֆեկտները թույլ են տալիս վայելել ֆիլմի ամեն պահը։
Adme-ն գրում է, որ այնուամենայնիվ, կինոթատրոններում ամեն բան չէ, որ այդքան լավ է։ Կան որոշ գաղտնիքներ, որոնց մասին չեն բարձրաձայնում աշխատակիցները։
· Կինոթատրոնում փոփքորնը շատ ավելի թանկ արժե, քան խանութում, չնայած որ, այն ոչնչով չի տարբերվում խանութի փոփքորնից։

· Եթե աղբն աթոռներին թողնեք, ապա կինոթատրոնի աշխատակիցների համար շատ ավելի հեշտ կլինի մաքրել այն։ Իհարկե, շատ ավելի լավ է, եթե ինքներդ մաքրեք ձեր հետևից, սակայն, եթե նախընտրում եք ամեն բան թողնել ու դուրս գալ, ապա փորձեք այդ ամենն աթոռին թողնել։ Այդպես ավելի հեշտ կլինի նկատել աղբը։

· Կինոթատրոնում ձայնի ուժգնությունը կարող է ազդել ձեր լսողության վրա։

· Կինոթատրոնում վաճառվող փոփքորնը բազմաթիվ համային ու բույրի հավելումներ ունի, որոնք թույլ չեն տալիս դրա կողքով անտարբեր անցնել։

· Կինոթատրոններում ոչ միշտ են թարմ փոփքորն պատրաստում։ Մնացորդները հաջորդ օրը կարելի է տաքացնել ու կրկին վաճառել։








