Ոտնահարդարում տնային պայմաններում․ սխալներ, որոնք բոլորն են թույլ տալիս
Ամռանը ոտնահարդարումը մատնահարդարման պես պահանջված է դառնում։ Ոտքերին պետք է նույնքան ուշադրություն դարձնել, որքան ձեռքերին, քանի որ ամռանը դրանք ևս ուշադրության կենտրոնում են։
Tochka-ն գրում է, որ շատերը փորձում են տնային պայմաններում ոտնահարդարում անել, սակայն կան տարածված սխալներ, որոնք թույլ են տալիս բոլորը։
· Փայլեցնել ոտքերի եղունգները։ Ոտքերի եղունգներն ավելի զգայուն են, քան ձեռքերինը, քանի որ դրանք մշտապես փակ տարածության մեջ են և հազվադեպ են «հանդիպում» արևի ճառագայթների։ Դրանք շատ փայլեցնելու դեպքում կվնասվեն և այլևս չեք կարողանա կատարյալ ոտնահարդարում անել։ Փորձեք մերսող շարժումներով ու նրբորեն փայլեցնել դրանք։
· Կարճ կտրել եղունգները։ Ոտքերի եղունգները չի կարելի շատ կարճ կտրել, քանի որ այդպես ոչ միայն ոտնահարդարում անել չի հաջողվի, այլև շատ ավելի հեշտ կլինի սնկային հիվանդություններով վարակվել։ Ինչպես նաև, կարճ կտրված եղունգներն աճելու դեպքում կարող են մաշկի մեջ խրվել։
· Հաճախ ոտքերի քսուքներ օգտագործել։ Պետք չէ չարաշահել քսուքները, պարզապես պետք է ամեն օր հատուկ քսուքներով խոնավացնել ոտքերն ու միայն այդ դեպքում առողջ տեսք ունեցող ոտքեր կունենաք։








