3 բան, որ պետք է անել նոր հագուստ գնելիս
Հաճախ պատահում է, որ նոր գնած հագուստը խանութի հանդերձարանում ավելի լավ տեսք է ունենում, քան տանը։ Ի վերջո այդ հագուստը հայտնվում է զգեստապահարանի հեռու անկյունում և այդպես էլ կերպարի մասը չի դառնում։
Interesnoznat-ը գրում է, որ նման իրավիճակից խուսափելու համար պետք է մի քանի խորամանկություն իմանալ, որոնք կօգնեն հենց հանդերձարանում հասկանալ, թե ինչպիսին է իրականում հագուստը։
1. Նստել և կռանալ։ Այս պարզ հնարքը կօգնի հասկանալ, որ տաբատը հարմար է ու չի իջնում, իսկ կիսաշրջազգեստը կամ զգեստը չեն ցուցադրում ներքնազգեստը։

2. Բարձրացնել ձեռքերն ու իրար միացնել ձեռքերի ափերը։ Այս հնարքի միջոցով կհասկանաք, թե ինչպիսին է իրական բլուզը, շապիկը կամ վերնաշապիկը։ Ինչպես նաև կտեսնեք, թե ինչ տեսք ունի այն թևերի տակի հատվածում։

3. Քայլեք խանութում։ Պատահում է, որ հագուստը շատ գեղեցիկ է լինում, սակայն տանը փորձելու և շրջելու ընթացքում հասկանում եք, որ այն անհարմար է։ Խանութում մի քանի րոպե շրջեք նոր հագուստով ու կհասկանաք, թե այն որքանով է հարմարավետ։








