Սոֆյա Պողոսյանը` իր և Աշոտ Տեր–Մաթևոսյանի սիրառատ տեսանյութի մասին

18:00 • 02.08.17

Տևական ժամանակ է` դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանին և դերասանուհի Սոֆյա Պողոսյանին սիրավեպ են վերագրում, սակայն իրենք ոչ հաստատում, ոչ էլ հերքում են այս լուրերը։

 

Էլեկտրոնային մամուլում այսօր տարածում գտավ մի տեսանյութ, որն ավելի թեժացրեց խոսակցությունները, քանի որ նրանք համբուրվում են։ Ցանցաբնակներն ակտիվ քննարկվում են սիրառատ համբույրն իրական կյանքո՞ւմ է եղել, թե՞ որևէ ֆիլմի շրջանակում։

 

Tert.am Life–ն այս մասին պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Սոֆյայի հետ։ «Ես քանիցս նշել եմ, որ չեմ ցանկանում մեկնաբանություն տալ իմ անձնական կյանքի վերաբերյալ։ Չեմ ուզում մեկնաբանություն տալ` անկախ նրանից դա անձնական կյանքից է, թե ֆիլմից»,– ասաց նա։

 

Աշոտ Տեր–Մաթևոսյանը ևս զերծ է մնում այս թեմայով մեկնաբանություն տալուց։

 

 

Սոֆյա Պողոսյանը` իր և Աշոտ Տեր–Մաթևոսյանի սիրառատ տեսանյութի մասին