Դերասանուհի Արևիկ Գևորգյանի և ամուսնու մեղրամսի առաջին լուսանկարները Հավայան կղզիներից

16:03 • 05.08.17

 

Դերասանուհի Արևիկ Գևորգյանն օրեր առաջ ամուսնացել է։ Արևիկն ու սիրելին Աստծո օրհնությունը ստացել են հուլիսի 28-ին։

 

Զույգը միասին է մոտ 2 տարի, նախորդ տարվա սեպտեմբերի 23–ին` իրենց հանդիպման օրը, նրանք նշանվեցին, այսօր արդեն ամուսիններ են։

 

Այժմ Արևիկն ամուսնու հետ վայելու է մեղրամիսը։ Զույգը մեկնել է  Հավայան կղզիներ։ Tert.am Life-ն իր ընթերցողներին է ներկայացնում առաջին լուսանկարները դերասանուհու մեղրամսից։

 

Արևիկը չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, սակայն չի թաքցնում, որ գտել է իր մեծագույն սերն ու անսահման երջանիկ է։