Դպրոցում նրան ծաղրում էին, իսկ այժմ նա հայտնի մոդել է

18:17 • 07.08.17

 

Մարդիկ չեն ընդունում այն մարդկանց, որոնք նման չեն իրենց։ Ցանկացած յուրօրինակությունն արդեն ծաղրի պատճառ է դառնում։

 

Life-ը գրում է, որ Ռեբեկա Հեքարդին հաճախ են ծաղրել իր արտաքին տեսքի համար, սակայն նա չի կոտրվել ու կարողացել է բարձրունքների հասնել։ Դպրոցական տարիներին Ռեբեկային ժանտաքիս (скунс) էին անվանում նրա վարսերի սպիտակ հատվածի ու մարմնի հետքերի պատճառով։ Դա շատ էր վիրավորում Ռեբեկային, սակայն նա չէր դադարում աշխատել իր վրա։

 

«Ես ամաչկոտ էի ու ամաչում էի ցույց տալ մարմնիս հետքերը։ Մինչև 20 տարեկան ես բիկինի չեմ հագել, սակայն անցյալ տարի որոշեցի փորձել։ Ես վախենում էի ընկերներիս արձագանքից, սակայն նրանք, ասես, չնկատեցին դրանք։ Դա օգնեց ինձ ավելի ուժեղ դառնալ»,- ասել է Ռեբեկան։

 

Այժմ Ռեբեկան հաջողակ ու պահանջված մոդել է։ Իր օրինակով նա փորձում է ցույց տալ մարդկանց, որ պետք չէ ամաչել սեփական մարմնի համար։

 

Դպրոցում նրան ծաղրում էին, իսկ այժմ նա հայտնի մոդել է