«Ես գիտեմ` ինչ եմ անելու». Առաջին ալիքից հեռանալուց հետո Անդրեյ Մալախովն առաջին անգամ խոսել է

18:16 • 08.08.17

Վերջին շրջանում ռուսական մամուլում քննարկում են հաղորդավար Անդրեյ Մալախովի՝ ռուսական Առաջին ալիքից հեռանալու մասին լուրերը: Նրա հեռանալու հետ կապված բազմաթիվ վարկածներ կան՝ նա վիճել է հեռուստաընկերության տնօրինության հետ և այլն: Վարկածներից մեկն էլ այն է, որ Մալախովի կինը հղի է, իսկ հեռուստաընկերության տնօրինությունը թույլ չի տալիս նրան դեկրետային արձակուրդ վերցնել:

 

Life-ը գրում է, որ այս ամբողջ ընթացքում Մալախովը ոչ մի կերպ չի մեկնաբանել այս լուրերը, սակայն այժմ որոշել է խոսել:

 

Հաղորդավարը նշել է, որ արդեն գիտի, թե ինչպես է դասավորվելու իր մասնագիտական հետագա գործունեությունը: «Այժմ ես զբոսանավի վրա եմ՝ ընկերներիս հետ և արդեն որոշում եմ կայացրել։ Ես գիտեմ` ինչ եմ անելու»,- ասել է Մալախովը: Թե ինչ որոշում է կայացրել հաղորդավարը՝ դեռ հայտնի չէ:

«Ես գիտեմ` ինչ եմ անելու». Առաջին ալիքից հեռանալուց հետո Անդրեյ Մալախովն առաջին անգամ խոսել է