Արմինկան նշում է որդու 8–ամյակը

15:26 • 15.08.17

 

Երգչուհի Արմինկայի ընտանիքում այսօր կարևորագույն օր է` որդու` Ալեքսի տարեդարձը։ Այս առիթով Արմինկան գրառում է արել Ինստագրամի պաշտոնական էջում։

 

Երգչուհին լուսանկար է հրապարակել հղիության ընթացքից և մակագրել. «Ուղիղ 8 տարի առաջ Աստված ինձ ուղարկեց իմ կյանքի ամենամեծ պարգևը` իմ Ալեքսին։ Եվ ես ամեն օրս սկսում եմ շնորհակալությամբ ու գոհությամբ` Տիրոջս... Ծնունդդ շնորհավոր, իմ անգին Նվեր»։

 

Արմինկան հրապարակել է նաև 8-ամյա որդու լուսանկարը, որին կից գրել է. «Ես շնորհակալ եմ քեզ, իմ խենթ ձագուկ, որ քո շնորհիվ ամեն օրս լուսավոր ու լեցուն է դառնում, որ սովորեցնում ես ինձ գնահատել ամեն ապրածս վայրկյանն ու ավելի լավ մամա լինել քեզ համար.... Դու միայն առողջ եղիր, ես միշտ կողքիդ եմ»։