Գոհար Ավետիսյանի տատիկի զարմանալի կերպարանափոխությունը` թոռան արած դիմահարդարմամբ
Մոսկվայում բնակվող հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն Instagram-ում հրապարակել է նոր տեսանյութ, որի հերոսուհին իր տատիկն է:
Դիմահարդարը հերթական անգամ պարծեցել է իր մասնագիտական հմտություններով՝ ցույց տալով, թե ինչպես է կնճռոտ դեմքով տարեց կնոջը գրագետ դիմահարդարման ու վարսահարդարման շնորհիվ երիտասարդացնում մի քանի տասնյակ տարով ու նրան ուղղակի անճանաչելի դարձնում:
«Ո՞վ է Երևանից Մոսկվա եկել: Իմ սիրելի տատիկ Շուռան: Դիմահարդար աշխատելուս 9 տարվա ընթացքում առաջին անգամ կարողացա նրան համոզել կերպարանափոխվել: Դե ինչ, հավանո՞ւմ եք»,- տեսանյութին կից գրել է Ավետիսյանը:







