Տիմատիի ընկերուհին և նախկին կինը` ռեփերի տարեդարձի շքեղ խնջույքին

16:07 • 16.08.17

 

Black Star-ի լիդեր Տիմատին երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ news.rambler.ru–ն գրում է, որ երգչի մոտ ավանդույթ է դարձել տարեդարձը նշել արձակուրդի ընթացքում։

 

Ռեփերը 34–ամյակը նշել է Մոնակոյում, որտեղ իրեն սպասում էր շքեղ զբոսանավը։ Աղբյուրը նշում է, որ զբոսանավը պատկանում է հենց ռեփերին։ Տարեդարձի օրը ռեփերը կոստյումով սերֆինգ է արել։ Սա նրա սիրելի զբաղմունքներից մեկն է։ 

 

Արդեն երեկոյան Տիմատին շքեղ խնջույք է կազմակերպել։ Ռեփերը փարթիների մեծ սիրահար է։ Ի դեպ, խնջույքին ներկա են եղել Տիմատիի ընկերուհին`Անաստասիա Ռեշետովան և նախկին կինը` Ալյոնան։

 

Տիմատին հանգստի է մեկնել օգոստոսի սկզբին։ Նա հանգիստը վայելում է ընկերների և սիրելիի` Անաստասիա Ռեշետովայի հետ։ 

 

 

Տիմատիի ընկերուհին և նախկին կինը` ռեփերի տարեդարձի շքեղ խնջույքին