Արամեն և Աննան երեխայի հետ Հունաստանում վայելում են հանգիստը
Արամեն և Աննան այս օրերին իրենց հանգիստն են վայելում Հունաստանում։ Զույգը ծովափնյա հանգստի է մեկնել դստեր` երկուսուկես ամսական Աննա Մարիայի հետ։
Ի դեպ, օգոստոսի 20–ին Արամեն և Աննան նշել են իրենց օրինական ամուսնության 4 տարին։ Tert.am Life–ին տված հարցազրույցում Աննան պատմել է, որ ամուսինը որպես ամուսնության տարեդարձի նվեր իրեն մատուցել է ուղեգիրը։
«Այնտեղ կնշենք մեր օրը։ Արամեն արդեն մատուցել է իր նվերը` գնում ենք հանգստանալու»,– ասել էր նա։
Ի դեպ, մեզ հետ զրույցում Աննան նշել է, որ բալիկը բավականին հանգիստ է։ Այնպես որ, փոքրիկի հետ հնարավոր է հեշտ կազմակերպել հանգիստը։















