Այսօր Միհրան Հարությունյանի հարսանիքն է

16:11 • 30.08.17

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն այսօր ամուսնանում է։ Նրա ընտրյալը աբխազացի  երգչուհի, պարուհի  Բեբիա Մակտինան է։

 

Զույգի հարսանիքը կայանում է Մոսկվայում։ Նրանք ոչ ավանդական հարսանիք են կազմակերպել։ Մոսկովյան հարսանիքից հետո զույգը կմեկնի Աբխազիա` աբխազական ավանդույթներով հարսանիք անելու։

 

Միհրանն Ինստագրամի «սթորի» բաժնում հրապարակել է առաջին տեսանյութը հարսանիքից։ Հիշեցնենք, որ Միհրանը սիրելիին ամուսնության առաջարկություն արեց իր 28–ամյակի օրը։ «Ուզում եմ մինչև կյանքիս վերջին օրը միայն դու լինես կողքիս։ Ես ուզում եմ, որ դու դառնաս իմ կինը»,– ասել էր ըմբշամարտիկը։

 

Այսօր Միհրան Հարությունյանի հարսանիքն է