Նոր տեսահոլովակ Արցախի և հայ ժողովրդի մասին

14:57 • 02.09.17

 «Արցախի ձայներ» նախագիծը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Ես եմ»։ Այն Արցախի ու հայ ժողովրդի պատմության ու պայքարի, հաղթանակների ու կամքի, նոր սերնդի ու նրա պահանջատեր կեցվածքի մասին է:

«Ես եմ» տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է, որտեղ հեղինակները համադրել են ամեն ինչ՝ հայ ժողովրդի պատմությունից հայտնի պատմական կերպարներ, էպոսի հերոսներ, ժամանակակից երեխաների ամենասիրելի հերոսներ:

 

Տեսհոլովակի գլխավոր հերոսը փոքրիկ տղան է, որը ժամանակի ընթացքի մեջ ճամփորդում է հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններով, հասնելով մինչև մեր օրեր։

 

Տեսահոլովակում զետեղված են ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի տեսագրությունները, որոնցում հերոսի արտահայտած մտքերն ու դատողությունները շարունակում են սերունդներ դաստիարակել։

 

 

 

 

 

Նոր տեսահոլովակ Արցախի և հայ ժողովրդի մասին