«Մամայի եփածն ուրիշ է». Եգոր Գլումովի մոտ կմրցեն ոչ պրոֆեսիոնալները
«Մամայի եփածն ուրիշ է». ահա այսպես է կոչվում «Շանթ» հեռուստաընկերության խոհանոցային նոր նախագիծը, որը վարելու է Եգոր Գլումովը։ Tert.am Life–ի հետ զրույցում հաղորդավարը որոշ մանրամասներ է ներկայացրել նախագծի մասին։ Հայ հեռուստադիտողի համար այն նոր ձևաչափով է` մրցելու են քաղաքացիներ, որոնք ուղղակի սիրում են խոհանոցը։
«Ամեն ծրագրին մասնակցում են երկու թիմ, որոնք բաղկացած են երկու անձից` մայր ու աղջիկ կամ մայր ու տղա։ Այսինքն` մեկը կարողանում է եփել, մյուսը` ոչ այդքան։ Ընտրվում է ճաշատեսակ, որը պետք է պատրաստի այն մարդը, որը խոհանոցում այդքան էլ փորձ չունի։ Թիմերի համար սահմանվում է ժամանակ։ Պատկերացրեք, ինչ դժվար կլինի մարդու համար, որն առաջին անգամ ինչ–որ բան է պատրաստում։ Վերջում պրոֆեսիոնալ խոհարարը համտես է անելու և գնահատելու։ Յուրաքանչյուր հաղորդման վերջում հաղթող մասնակիցը մրցանակ է ստանալու։ Եթերաշրջանի վերջում լավագույն մասնակիցները նորից մրցում են իրար հետ, որից պարզ է դառնում հաղթողը»,– ասաց Գոռը։

Հաղորդավարը նշեց, որ այս ընթացքում հայտեր են ընդունում` մասնակիցներին ընտրելու համար։
Հարցին` հեռուստադիտողն ինչպե՞ս կընդունի նոր ձևաչափով նախագիծը, Գոռը պատասխանեց. «Սա համաշխարհային ձևաչափի նախագիծ է։ Այն արտերկրում մեծ վարկանիշ ունի և սիրված է հեռուստադիտողների կողմից։ Թե ինչպես կընդունվի Հայաստանում, ժամանակը ցույց կտա»։











