Color boom nail studio–ի նոր անակնկալն այցելուներին
Խնամված և առողջ եղունգներ. այս սկզբունքով է առաջնորդվում Color boom nail studio–ն, որն առաջարկում է կանանց ոչ միայն գեղեցիկ, այլև առողջ եղունգներ ունենալ։ Յուրաքանչյուր կին գիտի, թե որքան կարևոր է ձեռքերի խնամքը. եղունգների անխնամ տեսքը ստվեր է գցում նույնիսկ ամենագեղեցիկ զգեստի, վարսահարդարման ու դիմահարդարման վրա։ Որպեսզի այսօրվա խնամքը վաղը գլխացավանք չդառնա, Color boom nail studio–ն իր այցելուներին առաջարկում է առողջ խնամք։
Երեկ մատնահարդարման սրահում կայացավ «Նաիրյան» ապրանքանիշի նոր բալզամի շնորհանդեսը։ Եղունգների և կուտիկուլաների խնամքի համար նախատեսված բալզամը պատրաստված է բացառապես բնական հումքով։
««Նաիրյանը» հայկական ապրանքանիշ է, որի տեսականին ներկայացված է Color boom–ում։ Իրենց նոր բալզամի մուտքը շուկա տոնեցինք այստեղ։ Այսօր անակնկալներ էլ կային, առաջիկա 1 ամսվա ընթացքում շնորհանդեսին ներկա գտնվող բոլոր այցելուների եղունգները կխնամենք այդ բնական բալզամով»,– նշեց Color boom–ի համահիմնադիր Նորա Աբրահամյանը։



«Նաիրյան» ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանն էլ հավելեց, որ Color boom–ը շատ գեղեցիկ և գրավիչ տեղ է. «Առաջին անգամ է, որ համագործակցում եղունգի հարդարման ստուդիոյի հետ։ Այստեղ ներկայացնում ենք օճառներ, ձեռքերի և ոտքերի քսուքներ, եղունգների բալզամ»։
Ալեքսանդր Սպենդիարյան 5 հասցեում գործող խնամքի սրահը դեռ 4 ամսական է, սակայն արդեն հասցրել է մշտական հաճախորդների մեծ բանակ հավաքել։ «4 ամիս առաջ` բացման օրը, խոստացանք, որ բազմաթիվ անակնկալներով ենք հանդես գալու մեր այցելուների համար։ 4 ամիսների ընթացքում բավականին շատ անակնկալներով ենք ներկայացել։ Ամեն ամիս 3-5 հետաքրքիր ակցիա կամ խաղարկություն ենք ունենում։ Մեր հաճախորդներն օր օրի ավելանում են` Color boom–ը դարձնելով վառ յուրատեսակ ընտանիք»,– ուրախությամբ նկատեց Նորան։


Հիմնադիրներն ի սկզբանե նպատակ ունեին ստեղծելու յուրատեսակ ակումբ, ուր կանայք կգան լիցքաթափվելու և առօրյա հոգսերից կտրվելու։ Այս նպատակով Color boom–ն իր այցելուներին ոչ միայն առաջարկում է խնամքի ծառայություններ, այլև գնումներ անելու հնարավորություն տալիս։ Մատնահարդարման կենտրոնում ներկայացված են Fashion Drug և Kokchian ապրանքանիշների աքսեսուարները, որոնք կարելի է ձեռք բերել թե՛ նվերի, թե՛ սեփական հավաքածուները համալրելու համար։ Ի դեպ, Color boom–ից նվերներ կարելի է ձեռք բերել նաև քարտի տեսքով։ Գործում են 5.000, 10.000 և 20.000 դրամ արժողությամբ նվեր–քարտեր` գեղեցիկ փաթեթավորմամբ։
Այս ամենը սրահի այցելուներն անում են վայելելով Kaffa սուրճ։ Color boom–ում կա մշտական հյուրասիրություն։ Շնորհանդեսի հյուրերը ևս վայելում էին Kaffa սուրճ. ընկերության ներկայացուցիչները ավազի վրա 4 տեսակի սուրճ էին պատրաստում և մատուցում հյուրերին։ Նորան նշեց, որ իրենք կարևորում են համագործակցությունը հայկական բրենդների հետ։

Շնորհանդեսի հյուրերը ստացան նվերներ Kaffa սուրճի և Նաիրյան ապրանքանիշի կողմից։ Նրանք, ովքեր տեղում գնեցին բալզամներ, ստացան զեղչեր nail studio–ի առաջիկա ծառայությունների համար։ Color boom–ն իր հերթին պատրաստել էր անակնկալ. հյուրերը մասնակցեցին խաղարկության, մի քանիսը շահեցին անվճար մատնահարդարման հնարավորություն։
Color boom–ի հեռախոսահամարներն են՝ 044 520 520 կամ 011 520 520։



















Լուսանկարները` Շուշան Անտոնյանի







