Էմմին երեխաների հետ նոր լուսանկարներ է հրապարակել
Երգչուհի Էմմին, որն ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ–ում, նոր լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ։
Էմմին 2 որդի ունի։ Ավագը` Դանիելը, շուտով կդառնա 2 տարեկան, կրտսերը` Մարտինը, 5 ամսական է։
Էմմին ինքնուրույն է զբաղվում փոքրիկների խնամքով։ Որպես հոգատար մայրիկ` նա շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ և պարբերաբար լուսանկարներ հրապարակում տղաների հետ։
«Աշխատում եմ միշտ նրանց կողքին լինել և զբաղվել նրանց դաստիարակությամբ։ Կարծում եմ` երեխային պետք է հենց փոքրուց դաստիարակել»,– ավելի վաղ Tert.am Life–ի տված հարցազրույցում պատմել էր երգչուհին։










