Մարինկա Խաչատրյանի նոր լուսանկարները սիրելիի հետ

18:32 • 12.09.17

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ընտրյալ ունի. սիրելին ռոմանտիկ անակնկալ էր մատուցել Մարինակյին` 20–ամյակի օրը։

 

Մեզ հետ զրույցում դերասանուհին ասել է, որ երջանիկ է սիրելիի կողքին։ «Սիրում եմ, սիրված եմ ու երջանիկ եմ»,– նշել է նա` չցանկանալով բացահայտել, թե ով է սիրելին և որքան ժամանակ է` միասին են։

 

Թեև Մարինկան ընտրյալի անունը չի հրապարակում, իր էջում պարբերաբար լուսանկարներ է տեղադրում նրա հետ։ Այսօր դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել ընկերոջ հետ, որոնք ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։