«Անհայտ հասցե». իրապատում հեռուստանախագիծ` սիրո պատմություններով ու բարդ փորձություններով
Սեպտեմբերի 14–ից ATV–ի եթերում կմեկնարկի «Անհայտ հասցե» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանը։ Նախագծի շրջանակում մասնակիցները երկու ամիս ապրելու են անտառներում ու լեռներում:
Tert.am Life–ի հետ զրույցում նախագծի հեղինակ, պրոդյուսեր Սահակ Ասատրյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ եթերաշրջանի, այս եթերաշրջանում մասնակիցները հայտնի չեն։ Նրանք ընտրվել են քասթինգի միջոցով։ Ռեալիթի շոուն ունի 20 մասնակից, որոնցից 11–ն արական, 9-ը` իգական սեռի ներկայացուցիչներ են։
Վերջինիս խոսքով` ռեալիթի շոուի ընթացքում նաև իրական սիրավեպեր են սկսվել։ «Ունեցել ենք սիրային պատմություններ։ Երկու զույգ հենց նախագծի շրջանակում են սիրահարվել։ Ունեցել ենք նաև համբույրի, գրկախառնության, բաց տեսարաններ, ինչպես նաև խանդ, կռիվներ և այլն»,– նշեց նա։
Սահակի փոխանցմամբ` փորձությունները բարդացված էին և անկանխատեսելի մասնակիցների համար։ «Շատ զզվելի փորձությունների միջով են անցել, որոնք, ի զարմանս մեզ, շատերն են հաղթահարել։ Մասնակիցները պատրաստակամ էին, բայց վախը սրտերում, քանի որ չգիտեին, թե հաջորդիվ ինչ է սպասվում իրենց»,– ասաց նա։









