Մեկնարկել են «Հայաստանի ձայնի» «Կույր լսումները». Արամեն լուսանկար է հրապարակել
Այսօր մեկնարկել է «Հայաստանի ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանի «Կույր լսումների» փուլը։ Արամեն նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում, որում նստած է մարզչական աթոռին։ Սա երգչի առաջին փորձն է որպես «Հայաստանի ձայնի» մարզիչ։
Ավելի վաղ Tert.am Life–ին տված հարցազրույցում Արամեն ասել էր, որ նախապատվությունը տալու է հայալեզու կատարումներին, քանի որ սա «Հայաստանի ձայնն է»։
«Հայալեզու երգեր կատարողներին ավելի ուշադիր կլսեմ, կմոտենամ ոչ այդքան խիստ` ակնկալելով, որ հետագայում միասին կարող ենք անել հետաքրքիր այլ բաներ։ Մասնակիցը կարող է երգել լավ, բայց երգի ընտրությունը սխալ լինի և տուժի կույր լսումներին։ Ես նրանց կմոտենամ ավելի խորացված»,– ասել է նա։
«Հայաստանի ձայնը» եթերում կլինի սեպտեմբերի 30–ից։








