«Սա խելահեղություն է». երիտասարդն իր թևին է դաջել Սիրուշոյի դեմքը
Երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» տեսահոլովակը տարիներ առաջ լայն տարածում գտավ։ Երգչուհին 2 լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր միկրոբլոգում, որոնցից երևում է, որ մի երիտասարդ թևին դաջել է Սիրուշոյի դեմքը։
Այս կադրը «Պռեգոմեշ» երգի տեսահոլովակից է, որը երգչուհին ներկայացրել է 2012 թվականին։
«Սա խելահեղություն է»,– գրել է Սիրուշոն։
Սիրուշոն երկրպագուներ ունի ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ Այս դաջվածքն արել է Մարտին Տավակոլին, որը բնակվում է Իտալիայում։









