Նոր տեսանյութեր և լուսանկարներ Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքից
Երեկ Մոսկվայում կայացել է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքը։ Նրա ընտրյալը՝ Լիլիթը, արմատներով Տաշիրից է, ապրում է Մոսկվայում: Արարողության ժամանակ հարսնացուն կրել է Zuhair Murad հարսանյաց զգեստ:
Նորապսակների կնքահայրը վարչապետ Կարեն Կարապետյանն է: Պսակադրության արարողությունը կայացել է Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում, արարողակարգն արել է Եզրաս Սրբազանը։
Հարսանիքին մասնակցել են քաղաքական գործիչներ Հայաստանից և Ռուաստանից, շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Հարսանիքին ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը և այլք:
Խնջույքը վարել են Անդրեյ Մալախովը, Քսենյա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը և Վերա Բրեժնևան:



















