Համացանցում է հայտնվել «Սուպեր մամա 2» ֆիլմի առաջին անոնսը

12:53 • 17.09.17

 

«Սուպեր մամա 2» կինոկատակերգության ցուցադրությունը կսկսվի հոկտեմբերի 5-ից։ Մինչև այդ «Կարգին» փրոդաքշընը ներկայացրել է ֆիլմի առաջին անոնսը, որից հայտնի է դառնում, որ այս անգամ հերոսները հայտնվում են կանանց գաղութում։ Այս անգամ կնոջ կերպարով է ներկայանում նաև Գարիկը։

 

Ֆիլմի առաջին մասը մեծ հաջողություն ունեցավ, ինչը ստիպեց հեղինակներին մտածել երկրորդ ֆիլմի մասին։ Ավելի վաղ Հայկ Մարությանը Tert.am Life–ին ասել է, որ դերասանական կազմի մեջ փոփոխություն չի եղել։

 

«Բոլոր սիրված դերասանները` Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Հարությունյանը և մյուսները կրկին ներկայանալու են ֆիլմում։ Միայն փոքրիկ աղջկա`Կառայի դերակատարն է փոխվել, քանի որ առաջին մասում երեխան շատ փոքր էր, իսկ այստեղ արդեն պետք է 5 տարեկան լինի։  Ավելացել են նաև նոր կերպարներ, որոնց խաղում են Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Էվա Խաչատրյանը, Հրաչ Մուրադյանը, Սեպուհ Ապիկյանը, Իշխան Ղարիբյանը, Ելենա Եսայանը, Տաթև Մելքոնյանը, Ռուզան Վիթ Մեսրոպյանը և Նարինե Ոսկանյանը` նույն ինքը` Պաուզա Անոն։ Փոքրիկ Կառայի դերը խաղացել է Իննա Մամիկոնյանը։ Դերասանները բոլորին ծանոթ են, միակ նոր դեմքը Իննան է։ Որպես դերասան առաջին անգամ հանդես է գալիս Հրաչ Մուրադյանը։ Հետաքրքիր էքսպերիմենտ ենք արել,  և Հրաչը մարմնավորում է հիմնական դերերից մեկը»,– նշել է նա։

 

Համացանցում է հայտնվել «Սուպեր մամա 2» ֆիլմի առաջին անոնսը