Արմենչիկի նոր տեսահոլովակը` նվիրված Սամվել Կարապետյանի որդուն և հարսին
Սեպտեմբերի 16–ին Մոսկվայում կայացել է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքը։ Նրա ընտրյալը՝ Լիլիթը, արմատներով Տաշիրից է, ապրում է Մոսկվայում:
Հարսանյաց հանդեսի ժամանակ ելույթ են ունեցել հայկական և ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքերը։ Երեկոն վարել են Անդրեյ Մալախովը, Քսենյա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը և Վերա Բրեժնևան:
Կարենի և Լիլիթի համար հատուկ երգ է գրվել, որի պրեմիերան կայացել է հարսանիքի ժամանակ։ «Դու իմ հեքիաթ» կոչվող երգը գրել է Արմենչիկը։ Երաժշտության հեղինակն Արմենչիկն է։ Խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Գևորգ Ջուգարյանն է։
Արմենչիկի պաշտոնական ալիքում ևս նշված է, որ երգը նվիրված է Կարեն և Լիլիթ Կարապետյաններին` նրանց պսակադրության առթիվ։







