Մարիաննան եղել է Գարիկի առաջին ընկերուհին. 5 փաստ դերասանի մասին` 33–ամյակի առթիվ
Դերասան, երաժիշտ, հաղորդավար Գարիկ Պապոյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Գարիկը բոլորում է 33 տարին։ Գարիկի կարևորագույն ձեռքբերումներից են, թերևս, հանդիսատեսի սերն ու կայուն ընտանիքը։ Դերասանն արդեն 2 աղջիկների հայր է, կողքին ունի կին, որի հետ երջանիկ լինելու մասին մեկ անգամ չէ, որ խոսել է։
Tert.am Life–ը ներկայացնում է 5 փաստ Գարիկի մասին։
♦ Գարիկը գյումրեցի է։ Նա ծնվել է Գյումրիում, սակայն վաղ հասակում տեղափոխվել է Երևան։ Այստեղ էլ ստացել է իր կրթությունն ու սկսել գործունեությունը։
♦ Նրա առաջին մասնագիտությունը որևէ կապ չունի աշխատանքային ոլորտի հետ։ Գարիկն ավարտել է Սլավոնական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը:
♦ Ֆիլմ կամ գիրք ընտրելիս Գարիկի լավագույն խորհրդատուն «Կասկածելի երեկոյի» մյուս հաղորդավարն է` Ռոբը։ Գարիկը նշում է,ո ր Ռոբը շատ կարդացած է։
♦ 2012–ին Գարիկն ամուսնացավ XFactor–ի մասնակիցներից մեկի` Մարիաննայի հետ։ Չնայած դերասանն իր միակին գտել է 27 տարեկանում, խոստովանել է, որ Մարիաննան եղել է իր առաջին ընկերուհին, քանի որ ինքն ուշ է սիրահարվում։ Գարիկն էլ եղել է Մարիաննայի առաջին ընկերը։ 1 տարի հանդիպելուց հետո զույգն ամուսնացել է։
♦ «Եվրատեսիլ 2014»–ին Արամ Mp3-ի սիրված երգի` Not Alone–ի խոսքերը հեղինակել է Գարիկը։








