Նազենի Հովհաննիսյանը, Սամվել Թադևոսյանը, Բաբկեն Չոբանյանը և այլք՝ Մհեր Մկրտչյանի նոր հեռուստանովելում

15:51 • 22.09.17

 

Նազենի Հովհաննիսյանը, Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամվել Թադևոսյանը, Անի Խաչիկյանը, Արամ Կարախանյանը, Միլենա Ավանեսյանը, Գեորգի Հովակիմյանը, Անի Ամիրյանը, Ժան Նշանյանը և այլք խաղում են նոր հեռուստանովելում։

 

Նրանք համախմբվել են Մհեր Մկրտչյանի նոր` «Հոսանքին հակառակ» խորագրով աշխատանքի շուրջ։ Վերջինս հանդիսանում է ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը։

 

Այն եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ`  երկուշաբթի օրվանից։ Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am Life–ին հայտնեցին, որ «Հոսանքին հակառակը» լի է լարված իրադարձություններով։ Այն եթերում կլինի շաբաթը 4 օր` երկուշաբթիից հինգշաբթի։

 

 

 

Նազենի Հովհաննիսյանը, Սամվել Թադևոսյանը, Բաբկեն Չոբանյանը և այլք՝ Մհեր Մկրտչյանի նոր հեռուստանովելում