Սիրուշոն արձագանքել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստանալուն

14:55 • 22.09.17

 

 Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ Սիրուշոն մեկնել է երկրից` առանց իմանալու, որ պետք է «Վաստակավոր արտիստի» կոչում ստանա և չի մասնակցել համապատասխան միջոցառմանը։

 

Այս մասին մեզ հայտնել է նրա մայրը` երգչուհի Սյուզան Մարգարյանը, և ասել, որ իրենց ընտանիքը  Tert.am Life–ի հրապարակումից է իմացել դստեր` «Վաստակավոր արտիստի» կոչում ստանալու մասին, սակայն աղջիկը դեռ չգիտի այդ մասին, քանի որ ինքնաթիռում է։

 

Սիրուշոն միայն այսօր է արձագանքել կոչում ստանալուն։ Նա իր էջում հրապարակել է Սերժ Սարգսյանի հրամանագիրը և գրել. «Շնորհակալ եմ»։

 

Սիրուշոն արձագանքել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստանալուն