Առաջին լուսանկարները Նազենիի, Սամվելի, Բաբկենի և այլ դերասանների մասնակցությամբ Մհեր Մկրտչյանի նոր հեռուստասերիալից
Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը նոր ֆիլմաշար է նկարահանել` «Հոսանքին հակառակ» խորագրով։ Այն Հանրայինի եթերում կլինի այսօրվանից` ամեն երկուշաբթիից հինգշաբթի։
Ֆիլմաշարում խառնված են երեք ժանր՝ դետեկտիվ, կատակերգություն և դրամա: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից նշում են, որ ֆիլմաշարը հեռուստադիտողներին խոստանում է լարված սցենար, դերասանական փայլուն կազմ ու դրամատիկ զարգացումներ՝ պարզելու, թե ով է հանուն սկզբունքների և համընդհանուր բարօրության գնում «Հոսանքին համառակ»:
Ներկայացնում ենք առաջին լուսանկարները Բաբկեն Չոբանյանի, Սամվել Թոփալյանի, Սամվել Թադեւոսյանի, Նազենի Հովհաննիսյանի, Անի Խաչիկյանի, Միլենա Ավանեսյանի, Արամ Կարախանյանի, Գեորգի Հովակիմյանի, Գոռ Գրիգորյանի, Արծրուն Չոբանյանի, Անի Ամիրյանի, Գագիկ Մադոյանի և Ժան Նշանյանի մասնակցությամբ նոր հեռուսատանովելի նկարահանման հրապարակից։

















