Սիրուշոն ընտանիքի մասին գրառում է արել
Երգչուհի Սիրուշոն վերջերս ավելի հաճախ է անդրադառնում իր ընտանիքին։ Այսօր նա Ֆեյսբուքում նոր լուսանկար է հրապարակել, որից կից ընտանիքի մասին գրառում է արել։
«Ընտանիքիս հետ որոշ ժամանակ կանցկացնեմ: Շուտով կվերադառնամ»,– գրել է երգչուհին։
Օրեր առաջ Սիրուշոն օդանավակայնից լուսանկար էր հրապարակել որդու հետ։ Ավելի ուշ երգչուհու մայրը` Սյուզան Մարգարյանը մեզ հայտնել էր, որ դուստրը Եվրոպայում է։
Թեև Սիրուշոն ակնկարկել է դադարի մասին, սպասվում է, որ շուտով կթողարկվի նրա նոր` «Հուհ–հահ» տեսահոլովակը։








