Առաջին կադրերը Լևոն Արոնյանի պսակադրությունից

16:39 • 30.09.17

 

Այսօր՝ սեպտեմբերի 30–ին, գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու սիրելին` ֆիլիպինուհի Արիանա Քաոլին, ամուսնանում են։ Զույգի պսակադրության արարողությունը կայանում է այս պահին։

 

Լևոն Արոնյանի և Արիանա Քաոլինայի պսակադրության քավորը ՀՀ Նախագահ և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն  է։



Tert.am Life-ը ներկայացնում է պսակադրության առաջին լուսանկարները։ Լևոնն ու Արիանան Սաղմոսավանքում միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին, փոխանակվեցին ամուսնական մատանիներով։

 

Հարսանեկան խնջույքը կշարունակվի երևանյան ռեստորանային համալիրներից մեկում։

 

Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով զբաղվել է Արիանան։ Զույգը միասին է արդեն 11 տարի։