Սերժ Թանկյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերը

16:42 • 04.10.17

 

Ռեժիսոր Ջո Բերլինգերը Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմ է նկարահանել: Աշխարհահռչակ երգիչ–երգահան Սերժ Թանկյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է ֆիլմի թրեյլերը և գրել. 

 

«Դիտեք ռեժիսոր Ջո Բերլինգերի` Emmy-ի և Oscar-ի առաջադրված նկարահանած Intent to Destroy: Death, Denial & Depiction ֆիլմի հզոր թրեյլերը։ Դա, իսկապես, ամենաուժեղ ֆիլմերից է, որը ես տեսել եմ վերջին ժամանակներս։ Ինձ պատիվ է տրվել գրել այդ ֆիլմի երաժշտությունը։  Նոյեմբերին ֆիլմը կհայտնվի կինոթատրոններում։ Մինչև այդ, մենք կթողարկենք ժապավենի լիակատար սաունդթրեքը»։ 

 

Սերժ Թանկյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերը