«Ֆուլ հաուսի» սցենարիստ, հնդիկ ուսանող և ևս 2 նոր սթենդափեր` Stand up–ի նոր եթերաշրջանում
Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի աշնանային եթերաշրջանում սթենդափերները կշարունակեն ներկայացնել մեր կյանքում հաճախ հանդիպող իրավիճակները հումորային տեսանկյունից։ Նրանք նկատում են ու հումորի են վերածում այն, ինչի կողքով մյուսները, գուցե, անտարբեր անցնեն։ Նախագիծը եթերում կլինի հոկտեմբերի 20-ից՝ ամեն ուրբաթ
Նոր եթերաշրջանում Stand up–ը կունենա նոր մասնակիցներ։ Tert.am Life–ն այս մասին խոսել է նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանի հետ։
«Բոլոր փոփոխություններն արվել են, որպեսզի նախագիծն է՛լ ավելի հետաքրքիր լինի. ունենք նոր, հետաքրքիր սթենդ ափ կատակերգուներ, որոնցից մեկն ազգությամբ հնդիկ է»,– ասաց Սարգիսը և հավելեց, որ Շաֆին բավականին երկար ժամանակ է ` ապրում է Հայաստանում, սովորել է հայերեն։ Վերջինս կպատմի, թե ինչ ինչեր են իր հետ պատահում Հայաստանում։ Հաշվի առնելով հայերի մեծ հետաքրքրությունը հնդիկների հանդեպ` պատմությունների պակաս չի լինի։

«Ունենք ևս 3 նոր անուն։ Նրանցից 2–ին հեռուստադիտողները նոր են ճանաչելու, իսկ Արտուշ Գևորգյանին գիտեն, որպես «Ֆուլ հաուսի» և այլ նախագծերի սցենարի հեղինակ։ Նա բավականին փորձառու է, ժամանակին նաև նկարահանվել է Yere1–ում։ Որպես սթենդափեր` իր համար սա նոր փորձ է։ Կարծում եմ` հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է իր հումորները բեմից ներկայացում մի մարդ, որը, որպես սցենարիստ հարուստ փորձ ունի»,– հայտնեց պրոդյուսերը։
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ նշեց, որ նոր եթերաշրջանում Ucom ցանցի հեռուստադիտողները կվայելեն փայլուն հումորի մեծ չափաբաժիններ. «Ուրախ ենք, որ հայկական հումորն այնքան վարակիչ է, որ նախագծում ընդգրկել է նաև օտարազգի մասնակցի: Մաղթենք նախագծին բարի ընթացք, իսկ հեռուստադիտողներին հիշեցնենք, որ ցուրտ եղականակին ձեզ կջերմացնի Stand Up 2-ի յուրաքանչյուր նոր մաս, որն, ինչպես միշտ, կտեղադրվի «Տեսավարձույթ» բաժնում եթերից մեկ օր առաջ»:
Նոր եթերաշրջանում նախագծի միակ աղջիկ սթփենդափերը մնում է Մաշան։ Լյուսին չի լինի այս եթերաշրջանում, քանի որ Հայաստանում չէ։ Իրենց սթենդափներով կշարունակեն ներկայանալ Աղաս Մանուկյանն ու Գուրգեն Հակոբյանը, որոնց հեռուստադիտողները հասցրել են սիրել նախորդ եթերաշրջանում։





Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի







