Մանրամասներ «Տաշի շոուի» հոբելյանական համերգի մասին
Հայ երգիչներից շատերն այսօր արդեն ուղևորովում են Մոսկվա, որտեղ վաղը կմասնակցեն «Տաշի շոու»–ի հոբելյանական համերգին։
Միջոցառմանը ներկա կլինեն հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Արմենչիկը, Սիլվա Հակոբյանը, Թաթան, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Արամեն, Միհրան Ծառուկյանը, Սոֆի Մխեյանը, Սուպեր Սաքոն, Սպիտակցի Հայկոն, Մարգարիտա Պոզոյանը, Մարտ Բաբայանը, Լիլիթ Կարապետյանը, Սևակ Խանաղյանը, Նարեկ Բավեյանը, Գաբի Գալոյանը, Գրիգորի Եսայանը, Սոնան, Արա Մարտիրոսյանը, Հռիփսիմե Հակոբյանը և այլք։ Կլինեն հյուրեր նաև արտերկրից` Սոսո Պավլիաշվիլին, Բոսսոնը, Понаехали խումբը և այլք։
Միջոցառումը վարելու են «Ֆուլ հաուս»– դերասանները։ Երաժշտական ծրագրից բացի կլինեն նաև մանրապատումներ Աշոտ Ղազարյանի, Մկրտիչ Արզումանյանի, Անդրանիկ Հարությունյանի և Ռաֆայել Երանոսյանի մատուցմամբ։
«Երեկոն հագեցած կլինի լավ երաժշտությամբ և հումորով։ Հանդիսատեսը ձանձրանալու րոպե անգամ չի ունենան։ Կինոյի, երաժշտության, հումորի վարպետները հանդիսատեսին կներկայացնեն շոու ծրագիր, որը նրանք կհիշեն ամբողջ կյանքում»,– Tert.am Life-ին ասել է Euromusic Entertainment» ընկերության տնօրեն Տարոն Պողոսյանը։
Միջոցառումը նախատեսվում է մոտ 5 ժամ։ «Տաշի շոուն» կցուցադրվի հունվարի 1–ին` «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։







