Արամ MP3-ի նորածին որդու առաջին լուսանկարը

15:18 • 10.10.17

 

Tert.am Life-ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ այսօր ծնվել է երգիչ, դերասան Արամ MP3–ի երկրորդ որդին։ Արամի կինը՝ Աննան, Ինստագրամի «սթորի» հավելվածում հրապարակել է փոքրիկի առաջին լուսանկարը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների դատին։

 

Ի դեպ, զույգը, դեռևս, վերջնական չի կողմնորոշվել փոքրիկի անվան ընտրության հարցում։ Նրանք մի քանի տարբերակ ունեն, որոնցից կընտրեն որդուն ամենահամապատասխանը։

 

Երջանիկ հայրիկը մեզ հետ զրույցում ասել էր, որ այսպիսի զգացողություններ ունեցել էր 6 տարի առաջ, երբ ծնվել էր առաջնեկը, սակայն այս անգամ երջանկությունն առավել գիտակցված է։ «Առաջին անգամ չգիտես` քեզ ինչ է սպասվում։ Երկրորդ անգամ ավելի փորձառու ես, արդեն գիտես` ով է գալու, առավել ևս, երբ նույն  սեռի երեխա է։ Խառնված զգացողություններ ունեի, մինչև ծննդաբերությունը լարվածություն կար, հետո` միայն ուրախություն»,– ասաց նա և հավելեց, որ կինն ու նորածին որդին իրենց լավ են զգում։

 

Արամ MP3-ի նորածին որդու առաջին լուսանկարը