Գոհար Գասպարյանի գրառումը մայրանալուց հետո և առաջին լուսանկարը որդու հետ

19:16 • 10.10.17

 

Tert.am Life-ն առաջինն է իր ընթերցողներին հայտնել, որ այսօր ծնվել է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի առաջնեկը։ 

 

Գոհարը, ով հղիության ամբողջ ընթացքում լռում էր նորության մասին, րոպեներ առաջ Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ընտանիքի 3 անդամների` իր, ամուսնու և նորածին որդու ձեռքերն են։

 

Գոհարը գրել է. «Մեր ՎԱՆԸ լույս աշխարհ է եկել: Աստված պահապան մեր որդուն և աշխարհի բոլոր մանուկներին: Շնորհակալություն եմ հայտնում Էրեբունի բժշկական կենտրոնի հոգատար բուժանձնակազմին` հանձին մեր սիրելի բժիշկ, հիանալի մասնագետ Դավիթ Աբովյանի»:

 

Հաղորդավարուհին նաև նշել է, որ երջանիկ է։

 


 

Գոհար Գասպարյանի գրառումը մայրանալուց հետո և առաջին լուսանկարը որդու հետ