5 մասնագիտություն, որոնք անհայտ են Հայաստանում
21-րդ դարում աշխատանքի բազմազանության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Գրեթե, յուրքանչյուր օր ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ։ Tert.am Life–ը ներկայացնում է 5ի մասնագիտություն, որոնք տարածված են աշխարհում, բայց անհայտ են Հայաստանում։
Հեռուստադիտողներ
Հեռուստացույց դիտելը ցանկացած մարդու համար կարող է հաճելի զբաղմունք համարել, որն անում է աշխատանքից հետո։ Բայց, պատկերացրեք, որ կան մարդիկ, ում համար աշխատանքը հենց հեռուստացույց դիտելն է։ Առաջին հայացքից այն կարող է համարվել նախանձելի աշխատանք, սակայն այդ մասնագիտության տերերը փաստում են, որ աշխատանքը մեկուսացնում է նրանց։

Ներքնակի վրա թռչկոտողներ
Բոլորս էլ փոքր տարիքում սիրել ենք թռչկոտել ներքնակների վրա, բայց մեզնից քչերն են պատկերացրել, որ դա կարող է համարվել աշխատանք, որի կհամար նաև գումար ես ստանում։ Այս մասնագետներն աշխատում են ներքնակներ արտադրող ընկերություններում, թռչկոտելով նրանք պարզում են ներքնակի որակն ու պիտանելիությունը։ Այս աշխատանքը ևս ունի իր բարդություններն ու առանձնահատկությունները։ Դու չես կարող թռչկոտել այնքան, որքան ուզում ես և այնպես, ինչպես ցանկանում ես։ Կան հաշվարկներ, թռիչքի թույլատրելի քանակը գերազանցելու դեպքում փորձարկողը կարող է վնասել ներքնակը։

Կարտոֆիլի չիփս տեսակավորողներ
Հավատացեք, կարտոֆիլի չիփսի յուրաքանչյուր տուփի, յուրաքանչյուր չիփս հատուկ ընտրված է։ Չիփս արտադրող ընկերություններում կան հատուկ մասնագետներ, ովքեր զբաղվում են տեսակավորմամբ։ Նրանք ընտրում են փչացած, վնասված, կոտրված չիփսերն ու առանձնացնում, որպեսզի դրանք չհայտնվեն տուփերում ու չհասնեն գնորդին։

Պրոֆեսիոնալ փաթաթվողներ
Միայնակ մարդկանց կյանքը բարդ է։ Նրանց կողքին չկան մարդիկ, ովքեր կգուրգուրեն իրենց ու կաջակցեն։ Այդ մարդկանց օգնության են հասնում պրոֆեսիոնալ փաթաթվողները, պարզապես պետք է կանչել նրանց, վճարել և նրանք ձեզ կգրկեն այնքան, որքան ուզում եք։ Ի դեպ, այս աշխատանքով զբաղվողները յուրաքանչյուր ժամի համար վարձատրվում են 80 դոլարից ավելի։

Ընտանի կենդանու կերի փորձարկողներ
Եթե դուք տանն ընտանի կենդանի ունեք և նրա համար շարունակում եք հատուկ կեր գնել, ապա կարող եք հանգիստ լինել նրանց համար։ Կենդանիների համար նախատեսված կերը հատուկ փորձարկվում է մասնագետների կողմից։ Նրանք փորձում են կերը, հասկանում դրա համը և եթե հավանում են, ապա ենթադրվում է, որ այն կհավանի նաև կենդանին։ Վախենալ պետք չէ, մարդիկ կերը կուլ չեն տալիս, այլ պարզապես ծամում են` համը որոշելու համար։








