Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Սերժ Թանկյանը,Սիրուշոն և այլք ներկա կլինեն «Ուրարտու» մրցանակաբաշխությանը

13:28 • 23.10.17

 

Նոյեմբերի 3-ին Մոսկվայում կմասնակցեն «Ուրարտու» մրցանակաբաշխությանը, որի նպատակն է պարգևատրել մարդկանց, որոնք մեծ ավանդ են ունեցել համաշխարհային մշակույթի զարգացման գործում:

 

Կրեմլում կայանալիք մրցանակաբաշխությանը ներկա կլինեն Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Սերժ Թանկյանը, Էմիր Կուստուրիցան, Ջիվան Գասպարյանը, Արմեն Ջիգարխանյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ռոզի Արմենը, Մարիա Գուլեգինան, Հարութ Փամբուկչյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրուշոն, Թաթան, Անդրեն, Լիլիթ Հովհաննիսյանը,  Եվա Ռիվասը, Ռազմիկ Ամյանը և այլք։

 

 Այս մասին տեղեկանում ենք «Ուրարտու» մրցանակաբաշխության պաշտոնական կայքից։

 

Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Սերժ Թանկյանը,Սիրուշոն և այլք ներկա կլինեն «Ուրարտու» մրցանակաբաշխությանը