«Երաժշտությունը մեծ էներգիա ունի». «Փոքրիկ ղարաբաղցի» Միշան ներկայացրել է «եվրատեսիլյան» իր երգը

13:53 • 24.10.17

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին ներկայացրել է, թե ինչ երգով է «Փոքրիկ ղարաբաղցի» Միշան Ներկայանալու «Մանկական Եվրատեսիլ 2017»–ին։ Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am Life-ին հայտնում են, որ փոքրիկ Միշան «Շողա պայծառ» նշանաբանով անցկացվող մրցույթին բարության կոչ կանի և իր երգով ևս մեկ անգամ կփորձի բարություն տարածել համայն աշխարհում:

 

Միշան վստահ է՝ բումերանգի նման բարությունն ունի մի հատկություն, որը ուշ թե շուտ վերադառնում է մարդուն: «Շատ եմ սիրում այս երգը: Երաժշտությունը մեծ էներգիա ունի, իսկ խոսքերը կարևոր հաղորդագրություն են պարունակում. այն ինչ անում ենք կյանքում, անպայման վերադառնում է: Ես կոչ եմ անում բոլորին հավատալ իրենց երազանքներին եւ բարի լինել միմյանց նկատմամբ»,- նշում է Միշան: 

 

Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են՝ Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը և Արթուր Աղեկյանը: 

 

Հիշեցնենք, որ 9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ միասին: «Փոքրիկ ղարաբաղցին» 2016-ին մեր հայրենիքը ներկայացրել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

 

«Երաժշտությունը մեծ էներգիա ունի». «Փոքրիկ ղարաբաղցի» Միշան ներկայացրել է «եվրատեսիլյան» իր երգը