Քիմ Քարդաշյանի 37-ամյակը` «հայկական ոճով»
Հոկտեմբերի 21–ին Քիմ Քարդաշյանը նշել է ծննդյան 37-ամյակը։ Տոնական օրվա նախաշեմին Քիմի և Քանյեի առանձնատունը կողոպտելու անհաջող փորձ է կատարվել։ Բացասական լիցքերից ազատվելու համար զույգը որոշել է փախչել բոլորից և առանձին մի վայրում երկուսով նշել են Քիմի տարեդարձը:
Երեկ, սակայն, նա ամուսնու՝ Քանյե Ուեսթի և ընտանիքի մյուս անդամների հետ գնացել է հայկական և արաբական խոհանոցի ռեստորան, որտեղ happy birthday երգի հնչոյունների ներքո Քիմին մատուցել են տորթ` հոբելյանի առթիվ։
«Հայկական ո՜ճ»,- բացականչել է Քիմը, երբ իրեն մոտեցրել են ծննդյան տորթը։







