«Լավագույն ցանկությունները մայրիկներին». մրցույթ HAMOV բնական հյութերի հետ
«Արարատ» սննդի կոմբինատը հոկտեմբերից իր հաճախորդներին առաջարկում է նոր HAMOV բնական հյութերը, որոնք պատրաստված են մեր մայրիկների բաղադրատոմսերով: Այս հյութերը կդառնան ոչ միայն մայրիկների լավագույն օգնականը երեխաներին առողջ սննդով ապահովելու համար, այլև երեխաների երազանքների իրականացման ամենահամեղ ճանապարհը։
«Դիսնեյլենդում» լինել երազում է ցանկացած փոքրիկ։ Երեխաները հնարավորություն ունեն իրականացնելու իրենց երազանքը` մասնակցելով HAMOV ապրանքատեսակի համար «Արարատ» սննդի կոմբինատի կողմից կազմակերպված մրցույթին։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է HAMOV հյութերի վերին պիտակի վրա հատուկ հատկացված տեղում լրացնել Ձեր` դպրոցական տարիքի երեխայի կողմից մայրիկին ուղղված ցանկությունը` նշելով երեխայի անունը, ազգանունը, տարիքը և Ձեր հեռախոսահամարը։ Լրացված պիտակը պետք է թողնել «Երևան Սիթի», «Նոր Զովք», SAS, «Ծիրան», «Արև», «Էվրիկա» սուպերմարկետների ցանցերի հասցեներից մեկում:

Հնարավոր է` հաջորդ ամիս հենց Ձեր երեխայի ցանկությունը հայտնվի պիտակի «Լավագույն ցանկությունները մայրիկներին» դաշտում։ Լավագույն ցանկությունների հեղինակները կարժանանան նաև բազմաթիվ յուրօրինակ նվերների` փափուկ խաղալիքների, շատ համով HAMOV հյութերի և այլն:
1 տարի տևողությամբ մրցույթը կունենա ամենամսյա ամփոփումներ։ Ամսվա հաղթող մասնակիցների քվեակրությամբ կընտրվի 07.10.2017-07.10.2018թթ. ընկած ժամանակահատվածի լավագույն ցանկության հեղինակը, որը կշահի եռօրյա ուղևորություն դեպի հեքիաթային Դիսնեյլենդ` 2 անձի համար:
Մասնակիցների տարիքային խումբը` 3-ից 18 տարեկան։
Մայրիկին ուղղված ցանկության օրինակ՝

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ (010) 42-05-15 հեռախոսահամարով կամ գրել ընկերության ֆեյսբուքյան էջին:

.jpg?1509461202046)
.jpg?1509461214726)



.jpg?1509461278368)
.jpg?1509461286590)




%20png.png?1509461395592)
%20png.png?1509461419592)







