«Շատ գայթակղիչ է». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք` ըստ Ժակի

18:35 • 31.10.17

 

Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել «Տղամարդու հայացքով» շարքը, որի շրջանակում հայտնի տղամարդիկ նշում են, թե իրենց կարծիքով` ովքեր են հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանայք։ Այս անգամ մեր զրուցակիցը հաղորդավար Ժակն է։

 

Նա նշեց, որ եռյակ ձևավորելը բարդ է։ «Հայկական շոու բիզնեսում կա փոքր խումբ, որը տարբերվում է իր ոճային լուծումներով։ Եթե բոլորը ոճային լինեին, հետաքրքրությունը կկորչեր։ Հիմա կարելի է համագործակցել ոճաբանների հետ, սակայն հայացքից, քայլվածքից կամ 2 բառ խոսելիս նկատելի է, որ դա ստեղծված կերպար է և ներդաշակ չէ իր հետ։ Մարդ պետք է ունենա ոճի զգացողություն։ Մարդուն գյուղից կհանես, գյուղը մարդուց` երբեք։ Այդ ամենը գալիս է մարդկանց ներքին պարունակությունից»,– նկատեց հաղորդավարը և ներկայացրեց ոճայինների իր եռյակին։

 

 

Աննա Գրիգորանը շատ հետաքրքիր, գայթակղիչ կերպար է։ Կարճ սանրվածքը, բարձր հասակը նրան հմայք են տալիս։ Ոչ ցայտուն և վառ գուների մեջ է, սակայն սառնության մեջ ձգող ինչ–որ հետաքրքրություն կա։ Իր կառուցվածքը  շատ գեղեցիկ է։ Թվում է` իր մոտ թեթև է ստացվում այդպիսի գեղեցիկ տեսք ունենալ։

 

 

Նազենի Հովհաննիսյանն այնքան կարևոր տեղ է զբաղեցնում հայկական շոու բիզնեսի կանանց ցանկում, որ միշտ առաջին դիրքերում է։ Իր վառ անհատականության շնորհիվ չես կարող իրեն չառանձնացնել։ Համարձակ համադրություններ է անում, տարբեր կերպարներ ստեղծում, կանացի է և խելացի գայթակղություն ունի։ Ինտելեկտուալ սեքսուալութուն ունի։

 

 

Դեռ 2000-ականներից չեմ կարող չհիշել ու չառանձնացնել Արմինկային։ Երկար տարիներ նա առանձնացել է իր նուրբ ճաշակով։ Հետաքրքիր կերպար է, հիմա էլ որպես դիզայներ է ներկայանում ու շարունակում ոճային հետաքրքիր լուծումներ տալ։

 

 

«Շատ գայթակղիչ է». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք` ըստ Ժակի