«Սարսափելի» Երևան. ինչպես են Հայաստանում տոնել Հելոուինը

12:17 • 01.11.17

 

Երեկ նշվում էր Հոլոուինը, որը վերջին տարիներին թափ է հավաքում և նշվում նաև Հայաստանում։ Երևանը մարդաշատ էր` չնայած անձրևոտ եղանակին։ Մի շարք երիտասարդներ կերպարակնափոխվել էին և եկել վախեցնելու մյուսներին։ Շատերը քայլելիս անսպասելի գոռում էին, հետո հրճվում, որ կողքինները վախեցան։

 

Tert.am Lif–ը ներկայացնում է ֆոտոշարք «սարսափելի» Երևանից։

 

Հայաստանում այս օրը նշելու շուրջ հակասություններ կան։ Հելոունի մասնակիցներից շատերը նշում են, որ սա ուրախանալու և առօրյան հետաքրքրացնելու փորձ է, ոմանք կարևորում են խորհուրդը, մյուսները տոնը համարում են հակաքրիստոնեական ու կտրականապես մերժում այն։

 

Հետաքրքիր է, որ Հելոուինի մասնակիցներից շատերը չէին կարողանում բացատրել դրա նշանակությունը։

 

 

Երևանի ժամանցի վայրերի զգալի մասում երեկ հատուկ պատրաստություն էին տեսել Հելոուինը նշելու համար, որոշ տեղերում մուտքը դրես–կոդով էր։ Գրեթե, բոլոր ժամանցի կենտրոնների մուտքում այցելուներին դիմավորում էին տոնի խորհրդանիշը հանդիսացող դդումներ, որոնց վրա չար ու ծիծաղելի դեմքեր էին փորագրված, ներսում էլ մոմ էր վառվում։

 

Ըստ ավանդության` դդմի սարսափելի տեսքը կարող է վանել չար ուժերին։  Դդումը ստացել է Ջեքի լապտեր մականունը, քանի որ համաձայն ավանդության` Ջեքը դեգերում է խավարում դրախտի և դժոխքի միջև` լապտերը ձեռքին։ 

 

Հետաքրքիր է, որ այն վայրերում, որտեղ դրես կոդ չկար ավելի հաճախ տեսնում էինք հատուկ պատրաստված աշխատակիցներին, քան այցելուներին։ Հելոունի մասնակիցներից շատերը փողոցներում էին և նշում էին, որ դուրս են եկել պարզապես զբոսնելու, սակայն ժամանցի վայրերից որևէ մեկում երեկոն շարունակելու մտադրություն չունեն։

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

«Սարսափելի» Երևան. ինչպես են Հայաստանում տոնել Հելոուինը