Լուսինե Թովմասյանի և դստեր նուրբ ֆոտոշարքը
«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանի դուստրը` Արիանան, շուտով կդառնա 3 տարեկան։ Փոքրիկը որքան մեծանում է, այնքան ավելի է նմանվում մայրիկին։
Լուսինեն դստեր հետ նոր ֆոտոշարք է արել։ Ինչպես երևում է, Արիանան չի խուսափում տեսախցիկներից։ Լուսանկարներից մեկին կից, Լուսինեն գրել է. «Նկարներն ամեն ինչ ասում են»։
Գեղեցկուհին միշտ նշում է, որ դուստրը մեծ երջանկություն է բերել իրենց ընտանիքին։
Մայր ու աղջիկ լուսանկարվել են բնության գրկում` Բուսաբանական այգում։ Դեղին խոտերի մեջ արված լուսանկարները հիշեցնում են Լուսինեի և ամուսնու` Արթուրի հարսանեկան ֆոտոշարքը ցորենի արտերում։





Լուսանկարները` Պարգև Այդինյանի








